ՄԱՀԱԲԵՐ ՀՆԳԱՄՅԱԿ. փաստագրություն
Նիկոլ Փաշինյանն արդեն հինգ տարի է՝ իշխանության է։ Գալիս էր նոր Հայաստանի տեսիլքով, բերեց ավեր, պատերազմ, պարտություն ու մահեր, հազարավոր մահեր։ Սիրո և համերաշխության հեղափոխության անվան տակ սկսվեց մեր նորագույն պատմության ամենամահաբեր ու դժոխային շրջափուլը, որից, արդեն հինգ տարի է՝ ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ։
Համավարակի, պատերազմի և բազմաթիվ այլ զոհերից յուրաքանչյուրն ուներ անուն-ազգանուն, կիսատ թողած կյանք, ընտանիք, սեր ու երազանքներ։ Իշխանությունը նրանց բոլորին անանուն է թողել, և, ցավոք, գործնականում անհնար է բոլորին ճանաչել հանվանե։
Բայց արյունոտ հնգամյակի տարելիցին հարկ է փաստագրված և հիմնավոր կերպով հիշել և հիշեցնել այս իշխանության թեթև ձեռամբ խլված կյանքերի վիճակագրությունը, նաև արձանագրել, որ այդ բոլոր մահերի պատասխանատուներն առայսօր անպատիժ են։
Մանրամասները՝ տեսանյութում