Կառուցապատողներն աղբ թափելուց էժան պրծնելու տարբերակ պետք է չունենան, իրանց վրա պետք է շատ թանկ նստի

Բոլոր կառուցապատողներին ներկայացվում են վայրերը, որոնք նախատեսված են շինարարական աղբը տեղափոխելու համար: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ներկայացուցիչը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով խորհրդական Կամո Արեյանին՝ ընդգծեց՝ «համակարգը, որը պետք է ներդնեն՝ այնպիսին պետք է լինի, որ հետո էլ չսկսեն մտածել, որ հիմա էլ թուղթ են սկսել առնել»:

«Պետք է հստակ վերահսկելի պրոցես ունենանք, և համոզվենք, որ շինարարությունն իրականացնող կառուցապատողներն ուղղակի էժան պրծնելու խաթր հնարավորություն չունենան շինաղբը տանել-թափել ոչ նախատեսված վայրում կամ, եթե նույնիսկ ունեն՝ դա շատ թանկ նստի իրենց վրա»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը:

Կամո Արեյանը հայտնեց, որ արդեն մշակվել է ընդունող կազմակերպությունների, աղբն արտադրողի և տեղափոխողի ստորագրության կտրոնի ձևը, որը տրամադրվել է կոմունալ վարչությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս