Բազմաչարչար տրոլեյբուսներից ի՞նչ կա.ամսից ավելի ա՝ «շուտով» հասնում են. Տիգրան Ավինյան
«Գազելների» դուրս բերումը բոլոր մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա հետաքրքրվեց, թե Վրաստանում գտնվող տրոլեյբուսների հետ կապված ի՞նչ նորություն կա.
«Բազմաչարչար տրոլեյբուսներից ի՞նչ կա, որ Վրաստանում են»:
Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պատասխանեց, որ մատակարար կազմակերպության կողմից պաշտոնական տեղեկություն չեն ստացել ուշացման խնդիրների վերաբերյալ:
«Բայց ոչ պաշտոնական տեղեկությունն այն է, որ 4 հատը գտնվում է Վրաստանի տարածքում, շուտով կանցնեն դեպի Հայաստան»,- հավելեց Վազգեն Հարությունյանը:
«Շուտով կանցնեն… մեկ ամսից ավելի է, շուտով հասնում են: Խնդրում եմ, արդեն մի քիչ պայմանագրի կետերին նայելով՝ հասկանանք, թե ի՞նչ է պետք անել»,- արձագանքեց փոխքաղաքապետը: