Բաժիններ՝

Հենրիխը ամենապրոֆեսիոնալն է այն բոլոր ֆուտբոլիստներից, ում երբևէ հանդիպել եմ. Մովսիսյան

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել RBC Daily-ին։

– Յուրա, դուք նորեկ եք «Սպարտակում»։ Պատմեք, թե ինչպես Ձեզ այստեղ ընդունեցին։

– Ես ֆանտաստիկ էմոցիաներ ունեմ։ Թիմի տղաներն ինձ հիանալի ընդունեցին։

– Դուք ռուսերենով հարցազրույց չեք տալիս, նախընտրում եք անգլերենը, կամ հայերենը։ Սակայն ես լսել եմ, որ դուք ռուսերեն եք խոսում։

– Շնորհակալ եմ (ծիծաղում է)։ Ռուսերեն հարցազրույց չտալու պատճառն այն է, որ ես լեզվինն 100 տոկոսով չեմ տիրապետում։ Եվ չեմ ուզում ասել բաներ, որոնք կարող են այլ իմաստ ունենալ։

– Դուք մի շարք առաջարկներ եք ունեցել, որոնց թվում եղել է նաև «Էվերտոնը»։ Ինչո՞ւ ընտրեցիք «Սպարտակը»։

-Գիտեք, ինձ համար կարևոր չեն այն ակումբները, որոնք ժամանակին հետաքրքրվել են իմ ծառայություններով։ Ես որոշեցի տեղափոխվել «Սպարտակ» այն պարզ պատճառով, որ այդ ակումբը մշտապես եղել է Ռուսաստանում լավագույնը։

– «Սպարտակն» առայժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում, որը թիմին եվրագավթներում հանդես գալու հնարավորություն չի տալիս։

– Այո, Ռուսաստանի առաջնությունում այս պահին լավագույն արդյունքը չենք ցուցադրում։ Սակայն Եվրոպա լիգայի և նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հանարավորությունները դեռ պահպանում ենք։ կարծում եմ՝ եթե հաղթենք բոլոր տնային խաղերում, ապա կհավակնենք բարձր տեղերի։ Ես երբեք լավատեսությունս չեմ կորցնում։

– Դուք բնակվել եք ԱՄՆ-ում 12 տարեկանից և կարող էիք հանդես գալ այդ երկրի ազգային հավաքականում, սակայն որոշեցիք խաղալ Հայաստանի հավաքականում։ Ինչո՞ւ։

– Որովհետև ես հայ եմ։ Ազգային հավաքականում հնարավոր է խաղալ միմիայն սրտով, դու պետք է խաղաս մարդկանց համար, հայրենիքի համար։ Այո, ես մեծացել եմ ԱՄՆ-ում և կարող էի հանդես գալ այդ երկրի հավաքկանում, սակայն իմ սիրտը պատկանում է Հայաստանին և ես միշտ երազել եմ խաղալ իմ հայրենի երկրը ներկայացնող հավաքականում։

– Ի՞նչ եք կարծում, Հայաստանի հավաքականն այժմ ուժե՞ղ խաղ է ցուցադրում։

– Գիտեք, մեր թիմը բավական երևիտասարդ է,մ և շատ են այն ֆուտբոլիստները, ովքեր ֆանտաստիկ են խաղում։ կարծում եմ, որ մեզ կհաջողվի հեռուն գնալ։

– Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Շախտյորում»։ Դուք նրա հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք։

– Ես և Հենիրխը լավ ընկերներ ենք։ Մենք շատ ենք շփվում, նամակներով փոխանակվում։ Դուք իրավացի եք, Հենրիխը հրաշալի ֆուտբոլիստ է, և հենց հիմա մեր աչքերի առջև նա վերածվում է համաշխարհային աստղի։ Ես նույնիսկ կասեի, որ նա ամենապրոֆեսիոնալն է այն բոլոր ֆուտբոլիստներից, ում ես երբևէ հանդիպել եմ։ Նրա մոտեցումը աշխատանքին, նրա ինքնանվիրումն իսկապես իր հարստությունն են։ Եվ այս բոլոր որակներով հանդերձ, նա սովորական տղա է։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս