Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան հաղորդել են նոր գնդակոծությունների մասին

Կիևում, Օդեսայում և ուկրաինական այլ քաղաքներում գիշերը պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Նշվում է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա հարձակումն իրականացվել է հարվածային անօդաչու թռչող սարքերով, մասնավորապես՝ իրանական «Շահիդներով». 24 ԱԹՍ-ից 18-ը խոցվել է: Թեհրանը բազմիցս հերքել է պատերազմի ընթացքում Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքները:

Տեղական իշխանությունները հաղորդել են, որ Կիևում խոցվել են բոլոր ԱԹՍ-ներն ու հրթիռները, իսկ Օդեսայում՝ 15 ԱԹՍ-ներից 12-ը:

Ռուսական կողմն իր հերթին տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարվածների մասին: Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ վաղ առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգը որսացել և ոչնչացրել է ԱԹՍ: Զոհեր և ավերածություններ չկան:

ТАСС-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԶՈւ-ն առավոտյան տարբեր տրամաչափի 19 արկ է արձակել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի վրա:

Բացի այդ, ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ գիշերը ԱԹՍ-ները հարվածել են Ռոստովի մարզում գտնվող Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանում և Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանում: Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել:

Ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 435 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս