Բաժիններ՝

Պետք է բանակցել թալիբների հետ. Լավրովի կոչը` աշխարհին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միջազգային հանրությանը կոչ է արել համագործակցել Աֆղանստանի հետ՝ նշելով, որ «Թալիբան» շարժումն իրականություն է, Hrapark.am-ի փոխանցմամբ` հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ թալիբներն իրականություն են, ուստի անհրաժեշտ է բանակցել նրանց հետ։

Միևնույն ժամանակ, ՌԴ գլխավոր դիվանագետի խոսքով, Մոսկվան «չի ընդունի թալիբների կառավարության դե յուրե ճանաչումը, քանի դեռ նա քաղաքական իմաստով չի կատարել իր պարտավորությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս