Ցանցահենները հարձակվել են Microsoft կորպորացիայի համակարգիչների վրա
BBC-ի փոխանցմամբ`ցանցահենները հարձակվել են Microsoft կորպորացիայի մի շարք համակարգիչների վրա: Սակայն ընկերության հաճախորդների մասին տվյալները չեն տուժել:
Ինչպես հայտնել է Microsoft ընկերությունը, երեկ ընկերության աշխատակիցներին պատկանող մի շարք համակարգիչներ վարակվել են վնասաբեր ծածկագրով:
Microsoft-ն ընդգծել է, որ այդ հարձակումը նման է եղել այն հարձակումներին, որոնք սրանից առաջ իրականացվել են Apple և Facebook ընկերությունների նկատմամբ: Ոչ վաղ անցյալում հարձակման էր ենթարկվել նաև Twitter-ը: