«Բայց ո՞վ է ասել՝ իրենք գնում են խաղաղության. այսպիսի պետության հետ ո՞վ կգնա խաղաղության». Սերժ Սարգսյան

Այսօր Դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է գնալ Ադրբեջանի հետ խաղաղության, ինչպես պնդում են օրվա իշխանությունները։ Եվ եթե ՀՀ գործող իշխանությունը գնա խաղաղության, դա ինչի՞ հաշվին է լինելու։

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նախ հարցին հարցով արձագանքեց՝ բայց ո՞վ է ասել, որ իրենք գնում են խաղաղության, ապա շարունակեց.

«Ո՞վ է ասել, որ իրենք գնում են խաղաղության, դա Ձեր կարծիքն է, իրենց կարծիքն է, իմ կարծիքն այդպիսին չէ։ Խաղաղության այդպես չեն գնում, խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ այդքան ձախողումներից հետո ադրբեջանցի զինվորը չի կարող մտնել Հայաստանի Հանրապետություն և մի քանի օր շրջել ՀՀ-ում։ Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության։ Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է, որ այդ փաստաթղթում ևս անտեսվելու է հայկական շահը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս