34-ամյա տղամարդու կատարած գողությունը բացահայտվել է
Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 4-ի ժամը 18.00-ից ապրիլի 6-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արտաշիսյան փողոցում կայանված «Իվեկո» բեռնատարի կցորդիչի պահեստային անիվները՝ անվահեցերով:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 11-ին մասիսցի 34-ամյա տղամարդը ներկայացել է Չարբախի բաժանմունք, տվել խոստովանական ցուցմունք և ներկայացրել գողոնը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: