Սաակաշվիլիի կուսակցությունն առաջարկել է փետրվարի 23-ը հռչակել Կովկասի ժողովուրդների համերաշխության օր
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը դիմել է խորհրդարանին՝ թետրվարի 23-ը Կովկասի ժողովուրդների համերաշխության օր հայտարարելու համար:
Տվյալ նախաձեռնության հեղինակներն են խորհրդարանական փոքրամասնության անդամներ Սերգո Ռատիանին և Նուգզար Ցիկլաուրին: Նրանք հայտարարել են, որ Վրաստանն ամբողջովին կիսում է չեչեն և ինգուշ ժողովուրդների ողբերգությունը և հարգում է խորհրդային ռեժիմի բռնությունների զոհերի հիշտակը:
Նրանք ցանկություն են հայտնել, որ այլևս չկրկնվեն նմանատիպ դեպքերը: