Մոհբեր․ Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հաբ դառնալ

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերն առաջարկել է համատեղ արտադրության և ներդրումների միջոցով տարածաշրջանում Իրանն ու Ռուսաստանը որոշ սննդամթերքների արտահանման կենտրոն դարձնելու գաղափարը, տեղեկացնում է Tasnim-ը։

Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպմանը, որ կայացել է շաբաթ Թեհրանում, Մոհբերը ողջունել է երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական պատվիրակությունների փոխանակման ավելացումը։

Մատնացույց անելով համատեղ նախագծերի իրականացման առաջընթացը՝ նա նշել է, որ Իրանի ու Ռուսաստանի նախագահների լուրջ և մշտական ուշադրությունը հանգեցրել է խոչընդոտների վերացմանը և արագացրել երկկողմանի համաձայնությունների իրականացումը։

Մոհբերը նաև հայտարարել է, որ համատեղ արտադրությունը և ներդրումները կարող են Իրանն ու Ռուսաստանը դարձնել տարածաշրջանում մի շարք սննդամթերքների արտահանման կենտրոն և թույլատրել մասամբ բավարարել տարածաշրջանի երկրների պահանջմունքները։

Իր կողմից Լևիտինն արտահայտել է Ռուսաստանի պատրաստակամությունը տարանցիկ հատվածում Իրանի հետ համատեղ ներդրումների և համատեղ տրանսպորտային նախագծերի ավարտմանն ուղղված ջանքերն աշխուժացնելու հարցում։

ՌԴ նախագահի հատուկ օգնականը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի հետ համագործակցության երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրեր ստորագրել՝ տարբեր նախագծեր իրականացնելու համար, հաղորդում է իրանական ԶԼՄ-ն։

Վերջին կես տարվա ընթացքում սա Մոհբերի և Լևիտինի հինգերորդ հանդիպումն էր։

Տեսանյութեր

Լրահոս