Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները արգելել են քաղաքացիական անձանց մուտքը. Արցախի ՆԳՆ
                                    Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։
Միջադեպի հետևանքով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։
Վերջիններիս` խաղաղապահները շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Դեպքի մանրամասները` կից լուսանկարներով, կհրապարկվեն ավելի ուշ։ Այս պահին կատարվում է քննություն։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    