Բաժիններ՝

SpaceX-ը երրորդ անգամ հետաձգում է Falcon 9 հրթիռով ռազմական արբանյակի արձակումը

Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղյալ է հայտարարել ռազմական արբանյակով իր Falcon 9 հրթիռի արձակումը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, նշելով որ սա մեկնարկի երրորդ հետաձգումն է, որն ի սկզբանե նախատեսված էր մարտի 30-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SpaceX-ը, հրթիռը պատրաստելու համար հավելյալ ժամանակ է անհրաժեշտ։

Արձակումն այժմ նախատեսվում է իրականացնել կիրակի օրը՝ ապրիլի 2- ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ժամանակով 07:29-ին SLC-4E մեկնարկային հարթակից` Կալիֆորնիայում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս