Բաժիններ՝

Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերը մեկնարկում են Rising Bull զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 31-ից մինչև ապրիլի 11-ը:

Ինչպես հաղորդել են Լիտվայի ռազմական գերատեսչությունում, զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները պաշտպանական և հարձակողական գործողությունների հետ կապված վարժանքներ կանցկացնեն:

Շաբաթ օրը զորավարժությունների մասնակիցներն ու զինտեխնիկան Յոնավայի շրջանի Ռուկլա քաղաքից կտեղափոխվեն զորավարժությունների անցկացման վայր՝ Շվենչյոնսկի շրջանի զորավարժարան։ Ապրիլի 11-ին՝ զորավարժությունների ավարտից հետո, ռազմական տեխնիկան զորավարժարանից հետ կտեղափոխեն Ռուկլա։

Տեխնիկայի շարասյուները կուղեկցի ռազմական ոստիկանությունը։ Ընդհանուր առմամբ, վարժանքներում գործի կդնեն 1300 զինծառայողի և 250 միավոր ռազմական տեխնիկա։ Rising Bull զորավարժությունները կազմակերպվում են Լիտվայի զինված ուժերի ամենամյա խոշորագույն զորաշարժերին նախապատրաստվելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031