«Ինքնախաբեություն է կարծել, թե Երեւանի կամ համապետական ընտրություններով կարելի է փոխել Նիկոլին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ինքնախաբեություն է կարծել, թե Երեւանի կամ համապետական ընտրություններով կարելի է փոխել Նիկոլին։

Որեւէ մեկը դեռ կասկածու՞մ է, որ պատերազմ կեղծողը ընտրություն էլ կկեղծի։

Նիկոլը պաշտոնից ավելի թանկ բան չունի։

Հետեւաբար հույսը դնել Երեւանի ավագանու ընտրություններով իշխանափոխության վրա կամ միամտություն է, կամ քաղաքական անհեռատեսություն։

Չեմ էլ կարծում, որ Երեւանի ավագանու ընտրությունն ամենից կարեւոր հարցն է։

Իմ կարծիքով, սա Նիկոլի հերթական կեղծ օրակարգն է։

Իմ համեստ կարծիքով առաջնային է Հայաստանի ու Արցախի անվտանգային սպառնալիքների դեմ արդյունավետ դիմակայումը։

Անչափ կարեւոր է արտաքին քաղաքական վեկտորի ճիշտ ընտրությունը հօգուտ Մոսկվա -Թեհրան-Պեկին եռանկյունու։

Դրանից է կախված Երեւան կմնա՞, թե՞ կդառնա թուրքական «դուքյան»։

Հ.Գ. Որեւէ ավտորիտսր ռեժիմ ընտրություններով չի փոխվել»:

Տեսանյութեր

Լրահոս