Բաժիններ՝

Իդլիբում Սիրիայի զորքերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների բազաներին

Սիրիական բանակի հրետանին երեքշաբթի օրը գրոհել է ավազակային կազմավորումների դիրքերի վրա, որոնք գտնվում են Իդլիբի նահանգի հյուսիսի Մաարետ Էն Նաասանի շրջանում, հաղորդել Է Al Watan թերթը։

Թերթի տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև Ջեբել էզ Զավիա լեռնային տեղանքի ուղղությամբ, որը որպես առաջադիրք Է ծառայում ծայրահեղական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման համար: Արդյունքում հակառակորդի կողմից կան զոհեր և վիրավորներ։

Հրատարակության տվյալներով՝ երկուշաբթի օրը զինյալները ականանետներից գնդակոծել են Հալեպից դեպի արևմուտք ընկած բնակավայրերը, որոնք գտնվում են կառավարական ուժերի պաշտպանության ներքո՝ խախտելով հրադադարի ռեժիմը ապաէսկալացման հյուսիսային գոտում։ Ավելի վաղ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հետ կապ ունեցող ահաբեկիչների բանդան փորձել է թափանցել Համա նահանգի հյուսիսում սիրիական զորքերի վերահսկողության ներքո գտնվող Սահլ Էլ Գաբի հովիտ, սակայն հակահարված է ստացել։

Բախումների ընթացքում սպանվել են սիրիացի վեց զինծառայողեր և աշխարհազորայիններ։ Ավազակային կազմավորումների ակտիվությունը նկատելիորեն աճել է 2023 թ. սկզբից։ Al-Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչները և նրանց հանցակիցները ավելի քան 50 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Իդլիբի նահանգում և դրան հարակից Հալեպի, Լաթաքիայի և Համայի տարածաշրջաններում։

Այս հարձակումների հետևանքով զոհվել Է առնվազն 22 խաղաղ բնակիչ։ Իդլիբի զգալի մասը շարունակում է մնալ անօրինական զինված խմբավորումների վերահսկողության տակ։ 2017 թ. այնտեղ ստեղծվել Է ապաԷսկալացման հյուսիսային գոտի, որտեղ տեղաշարժվել են այն զինյալները, ովքեր հրաժարվել են զենքը վայր դնել Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայում և երկրի հարավային մարզերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս