ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
Պատելը հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ «Ինչպես պետքարտուղարը բազմիցս ասել է, ուղիղ երկխոսությունն է այս հարցի լուծման և ամուր խաղաղության հասնելու բանալին։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով։

Արցախի տեղեկատվական շտաբը մարտի 25-ին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս