Բաժիններ՝

49-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք ու թմրանյութ

Մարտի 23-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Եղվարդի մի բնակիչ տանը և օժանդակ շինություններում պահում է զենք-զինամթերք և թմրանյութ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մարտի 25-ին խուզարկություն է կատարվել եղվարդցի 49-ամյա տղամարդու տանը: Հայտնաբերվել է «Վալտեր» տեսակի ատրճանակ` չորս փամփուշտով, 67 փամփուշտ, և 459 գրամ դեղնականաչավուն զանգված:

Ըստ տանտիրոջ` զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, իսկ կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից` իր օգտագործման համար:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս