Բաժիններ՝

ՏԻՄ ընտրության պատկերը՝ «Այս ժամի դրությամբ շարժը մի քիչ մեծ է». Հանձնաժողովի նախագահ

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Ընտրապայքարի է դուրս եկել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Սիսիան քաղաքի 34/04 ընտրատեղամասը բացվեց ճիշտ ժամին։ Այս տեղամասում ընտրողների թիվը՝ 1723 է: Հանձնաժողովի նախագահ Գրիշա Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 9:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 47 ընտրող. «Համեմատած մյուս ընտրությունների այս ժամի դրությամբ շարժը մի քիչ մեծ է»: Նրա խոսքով՝ տվյալ պահի դրույթմաբ որևէ խախտում չի արձանագրվել:

Տեսանյութեր

Լրահոս