Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։