ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը խաղաղության հաստատման վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության հաստատման առաջընթացի առնչությամբ ուղերձը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ կիսվելով ՀՀ վարչապետի՝ նախորդ օրը կատարած գրառմամբ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ քննարկումները դյուրացնելու գործում: «Եվ մենք ոգևորված են Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի առնչությամբ»,-նշել է Պատելը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավեի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ «Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել էր Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս