Բաժիններ՝

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև 2023 թվականի փետրվարի 17–ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքերի արժեքների 85,2 տոկոսը։

Նշված համաձայնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին հաստատման նպատակով ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։

Դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է, ինչը նշանակում է, որ հաշտության համաձայնության առարկա գույքի նկատմամբ սահմանվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս