ՌԴ-ն շահագրգռված Է Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ. Միշուստինը հանդիպել է Ծինփինի հետ
Ռուսաստանի Դաշնությունն անկեղծորեն շահագրգռված է Չինաստանի հետ ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդմամբ: Նման հայտարարություն Է արել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ, որն այսօր տեղի Է ունեցել կառավարության տանը:
«Մենք Ռուսաստանում անկեղծորեն շահագրգռված ենք Չինաստանի հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմամբ», – ասել է նա Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը։
Միշուստինը նշել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են ողջ բազմադարյա պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա և ազդեցություն են գործում բազմաբևեռայնության տրամաբանության մեջ գլոբալ օրակարգի ձևավորման վրա։