Բաժիններ՝

Գյումրիում ձերբակալվել է թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդ

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 13-ին թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել ու բաժին են տեղափոխել մի գյումրեցու։

48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված «շոկո» տեսակի և մեթամֆետամին թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու ծալովի դանակ։

Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով։ Մի քանիսն էլ արդեն տեղադրել է Գյումրիի տարբեր թաղամասերում։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական գործողությունների արդյունքում 11 փաթեթ մեթամֆետամին ու «շոկո» է հայտնաբերվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031