Բաժիններ՝

Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, 2023 թ․ մարտի 20-ին ժամը 15։10-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալներ, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ-ին այցելած քաղաքացիներ Ա․ Ա-ին և Գ․ Մ․-ին։

Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, խուզարկության արդյունքում քաղաքացի Ա․ Ա-ի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5․4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Ա․ Ա․-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, և բերել էր քրեակատարողական հիմնարկ՝ կարճատև տեսակցության ընթացքում կալանավորված անձին փոխանցելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս