Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստան ժամանելուց հետո ասել է, որ Պեկինը և Մոսկվան հուսալի գործընկերներ են: Նա շեշտել է, որ այս բոլորովին ոչ հանգիստ աշխարհում ՉԺՀ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն կանգնել՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի:
«Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ են և հուսալի գործընկերներ, որոնք կապված են լեռներով ու գետերով»,-հայտարարել Է Չինաստանի ղեկավարը։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածաշրջանային և միջազգային թեմաներ։
«Ակնկալում եմ, որ այցի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանորեն կարծիքներ կփոխանակեմ երկկողմ հարաբերությունների հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածաշրջանային ու միջազգային թեմաների շուրջ, նախանշել ռազմավարական փոխգործակցության և գործնական համագործակցության զարգացման ծրագիրը», -հայտարարել է Սի Ծինփինը Մոսկվայում վայրէջքից հետո:
Ծինփինը Մոսկվայում է գտնվում երկօրյա պետական այցով: Սա նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն է երրորդ անգամ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: