Քեթրին Էշթոնն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին  քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ Բրյուսելում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և Վրաստանում ստեղծված իրավիճակը: Բացի այդ, նրանք անդրադարձ են կատարել սիրիական ճգնաժամի և Իրանի միջուկային ծրագրի կարգավորման խնդրին:

Տեսանյութեր

Լրահոս