58-ամյա տղամարդը տան բակում սնդիկի նմանվող նյութ էր պահում
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին մարտի 13-ին: Ըստ ստացված տեղեկությունների՝ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի մի բնակիչ սնդիկի նմանվող նյութ է պահում:
58-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ տան բակում պահում է սնդիկի նմանվող նյութ:
Նշված վայրում կատարված խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին հողի մեջ դրված երկաթե տարա՝ լցված սնդիկի նմանվող նյութով:
Կատարվում է նախաքննություն: