Չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը կխոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին. Սերժ Սարգսյան

«Գերմանիայի կանցլերը գերմանական ճշտապահությամբ է խնդրին մոտեցել. խոսքը ինչի՞ մասին է՝ եթե հիշում եք՝ մենք 2017թ. ԵՄ հետ ստորագրեցինք SEPA կոչվող համաձայնագիրը, որը այնուհետև վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, և Գերմանիայի կանցլերը այլ բան չէր կարող ասել, որովհետև իր երկրի խորհրդարանը հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ բառացիորեն Ղարաբաղին վերաբերող հատվածը ՄԽ առաջարկությունն էր: Այլ բան է, որ գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան՝ խունկից, դրա համար ինքը որևէ արձագանք չտվեց ու նորից սկսեց խոսել ինչ-որ իրավունքների մասին»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այնուհետև սկսեցին տարածել, որ Գերմանիայի կանցլերի կայքում այդ հատվածը չկա, բան, այդպիսի բան չկա: Մարդիկ, ովքեր ամբիցիա ունեն հասարակական կարծիքի վրա ազդելու, իրենք պարտավոր են խորը ուսումնասիրել այդ հարցերը: Այդ նույն կայքում կա տեսաձայնագրությունը: Լավ, գրավորը գուցե սեղմել են, բայց տեսագրությունը կա, չէ՞, առանց փոփոխության, նույն բովանդակությամբ: Ես կանխատեսում եմ, որ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը խոսի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու մասին: Գոնե տեսանելի ապագայում չի լինելու, որովհետև ինքը կհակասի իր խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս