Բաժիններ՝

Նվաճածս մեդալները ցույց են տալիս, որ վստահությունս ավելի է շատացել. Արթուր Դավթյան

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը մեծ սպասելիքների ունի ընթացիկ մրցումային տարուց:

«Տարին լավ եմ սկսել: Աշխատելու եմ ամեն գնալով նույն կերպ շարունակել: Նորմալ նախապատրաստվել էինք, Եվրոպայի առաջիկա առաջությանն առավել լուրջ եմ նախապատրաստվելու: Այս մեդալները, այս ձեռքբերումները ցույց են տալիս, որ վստահությունս ավելի է շատացել: Հիմա ամեն մրցաշարի 15 միավորից ավելի բարձր եմ ստանում: Ներկայում առավել վստահ եմ ուժերիս վրա: Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական խաղերին լավ մասնակցություն ունենալու համար»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասավ Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության թիմը Գերմանիայում և Կատարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունների երկու փուլերում ընդհանուր առմամբ 4 մեդալ նվաճեցին: Արթուր Դավթյանը երկու ոսկե մեդալ նվաճեց հենացատկում, Գագիկ Խաչիկյանը դարձավ Կոտբուսի գավաթի նժույգ-թափերի վարժության արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս