Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են հրաձգային զինատեսակներ
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/zinvor-zoh-mah.jpg)
Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։