Բաժիններ՝

Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը` Արգենտինայի Սուպերգավաթակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի կազմում դարձել է Արգենտինայի Սուպերգավաթակիր:

Սուպերգավաթի խաղում մրցել են «Բոկա Խունիորս»-ը և «Պատրոնատո»-ն: Բուենոս Այրեսը ներկայացնող «Բոկա»-ն առավելության է հասել 3:0 հաշվով: Իր թիմի բոլոր երեք գնդակները խփել է Դարիո Բենեդետոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը չի եղել «Բոկա»-ի մեկնարկային կազմում, սակայն փոխարինման է մտել 67-րդ րոպեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս