Բաժիններ՝

Դանակահարություն Մեծամորում

Փետրվարի 23-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց եղելությունը։ Ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի մեջ, գումարային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և մեծամորցի 52-ամյա մի տղամարդու միջև։ Այդ ընթացքում տղամարդը դանակահարել էր երիտասարդին։

Մեծամորի ոստիկանները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տեղեկություններով, հանցագործության գործիքն է։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031