«Պարո՛ն Մինասյան, այդպես մի՛ ժպտացեք». Արփի Դավոյանը՝ Արծվիկ Մինասյանին
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի, եթե անձը պետության ինքնիշխանությանն ուղղված կոչեր է հնչեցնում, ապա նախատեսվում է 10-15 տարի ազատազրկում, ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը առաջարկեցին՝ ավելի լավ է՝ նախ հիմնավորել՝ ինչ է ինքնիշխանությունը, այնուհետև գնալ նման փոփոխությունների։
Լսելով ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած հարցերն ու առաջարկները նախագծի վերաբերյալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, թե լսելով նրանց հարցերը, տպավորություն է ստացել, որ օրենքի հիմնավորումը նրանք մինչև վերջ չեն կարդացել։
Այն պահին, երբ իշխանական պատգամավոր Արփի Դավոյանն իր կարծիքն էր հայտնում ընդդիմադիր գործընկերների հնչեցրած տեսակետների վերաբերյալ, Արծվիկ Մինասյանը ժպտում էր, ինչը նկատելով՝ Արփի Դավոյանը հակադարձեց.
«Պարոն Մինասյան, այդպես մի ժպտացեք, հիմա կասեմ, թե ինչու եմ ասում։ Նախ, անդրադառնանք ՀՀ ինքնիշխան պետությանը և պետության ինքնիշխանության վերաբերյալ պարզաբանում տամ»,- համառոտ պարզաբանելուց հետո Արփի Դավոյանը որոշեց ասվածը հիմնավորել ինչ որ տեղից, առանց հղում կատարելու, ինքնիշախան պետության մասին մի հատված կարդալ: Ընթերցելուց հետո էլ ընդդիմադիր պատգավորներին խորհուրդ տվեց կարդալ իր մեջբերած ձևակերպումները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում