Գունավոր աղցան՝ տավարի մսով
Բաղադրիչներ
Տավարի միս – 300 գ
Բուլղարական պղպեղներ՝ տարբեր գույների – 180 գ
Թթու վարունգ – 150 գ
Սոխ – 1 հատ
Խնձոր – 1 հատ
Բուսայուղ – 3 ճ/գ
Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
Մայոնեզ – 40 գ
Մաղադանոս
Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը երկարավուն կտրատել և բուսայուղի մեջ տապակել մինչև ոսկե դարչնագույնը դառնալը։ Այն պետք է լավ եփվի։ Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը և տապակել 20-30 րոպե: Ավելացնել աղը, սև աղացած պղպեղը։
Պղպեղներից հեռացնել ցողունն ու սերմերը և կտրատել բարակ երկարավուն շերտերով:
Մարինացված վարունգը նույնպես կտրատել բարակ շերտերով։
Խնձորի վրայից հեռացնել կեղևն ու սերմերը, կտրատել այնպես, ինչպես բանջարեղենը։ Խնձորը լցնել հարմար տարայի մեջ, վրան ավելացնել կիտրոնի հյութ և խառնել, որպեսզի գույնը չփոխի։ Ցանկալի է քաղցր-թթու խնձոր վերցնել։ Խնձորի համը աղցանին յուրահատուկ համ կհաղորդի։
Միավորել տապակած տավարի միսը, կտրատած բանջարեղենը և խնձորը․ ավելացնել մայոնեզ և խառնել։
Աղցանը կարող եք զարդարել ցանկացած կանաչիով և մատուցել՝ վրան քունջութի սերմեր լցնելով։