
«Ժառանգության» ներկայացուցիչը մտավ ընտրատեղամաս ու նորից հեռացավ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 7/34 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ 1476 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 350 ընտրող:
Մեր թղթակից փոսխանցմամբ՝ ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, իսկ ընտրատեղամասից դուրս կան մեքենաների կուտակումներ:
Ինչպես հայտնի է՝ այս ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը նույնպես ներկա չէ: Քիչ առաջ ընտրատեղամաս եկավ «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչ, ում հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ իրենց ներկայացուցիչը հանձնաժողովի աշխատանքներին չի ներկայացել: «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ իրենք տեղյակ են, «ինչ-որ խնդիրներ կան, դրա համար չի եկել նա»:
Քիչ հետո նա հեռացավ ընտրատարածքից: