Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն տրամադրվել կտրոնային համակարգով․ Տեղեկատվական շտաբ

Արցախում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով: Այս մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

«Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն», – ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս