Բաժիններ՝

Ոստիկանների կողմից բռնության ենթարկված փաստաբանների գործով ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն

Այսօր վերջին տասնամյակների կտրվածքով անհավանական լուր ստացվեց. Ոստիկանության բաժնում ծեծել են իրենց մասնագիտական պարտքը կատարող փաստաբանների:

Ավելի ուշ տուժած փաստաբանները հաստատեցին՝ այո, իրենք ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել են բռնության:

Ծեծված փաստաբանների շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները՝ նախ նշեց, որ բերման ենթարկված անչափահասները օրինական ներկայացուցչի ու հոգեբանի ներկայությամբ ցուցմունք են տվել, թե ինչպես են նախորդ օրն Էրեբունու բաժնի օպերլիազորներն իրենց խոշտանգել:

«Սրա հետ կապված՝ Մարզպետ Ավագյանն ու Էմմանուել Ավագյանը հարցեր են տվել օպերլիազորին: Հարցերն արձանագրված են, եղել են բավականին կոռեկտ, սակայն օպերլիազորն այդ հարցերից ավելի է լարվել: Քննչական գործողության սենյակի մուտքի մոտ գտնվել են 10 օպերլիազորներ, ովքեր այդտեղ առհասարակ չպետք է գտնվեին: Մինչ քննիչը կարձանագրեր հարցաքննությունը, օպերլիազորը դուրս է եկել սենյակից ու սկսել տարբեր բնույթի վիրավորական արտահայտություններ անել, հայհոյել Մարզպետ Ավագյանին, ինչից հետո հարձակվել է նրա վրա:

Կարդացեք նաև

Քիչ անց սենյակից դուրս է եկել Էմանուել Անանյանը ու տեսել՝ ինչպես են ձեռքերով ու ոտքերով հարվածում Մարզպետ Ավագյանին: Նրա ձեռքերը ևս ոլորել են ու հարվածներ հասցրել: Ծեծը շարունակվել է տևական ժամանակ ու դադարել է բացառապես ՔԿ քննիչների միջամտության արդյունքում»,- ասաց Հրանտ Անանյանը՝ հավելելով՝ սա քայլ է փաստաբանական ինստիտուտի դեմ:

168.am-ի հետ զրույցում ՆԳ լրատվական ծառայությունից հայտնեցին՝ նշված դեպքով նշանակված  է ծառայողական քննություն:

Տեսանյութեր

Լրահոս