Մութաբալ
Բաղադրիչներ
Սմբուկ – 3 հատ
Քնջութ (թահինի մածուկ) – 3 ճ/գ
Սխտոր – 3 պճեղ
Կիտրոնի հյութ – 2 ճ/գ
Ձիթապտղի ձեթ – 4 ճ/գ
Լոլիկ – 1 հատ
համեմ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը կտրատել և դնել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում մինչև դարչնագույն դառնալը։
Սմբուկը հանել ջեռոցից, մաքրել կեղևը և կտրատել
Լոլիկի կեղևը հանել, համեմի հետ միասին մանր կտրատել։
Խառնել բանջարեղենը և մնացած բաղադրիչների հետ լցնել բլենդեռի մեջ և հարել այնքան, որ ստացվի միասեռ զանգված: