Հավի կրոկետ
Բաղադրիչներ
Կարտոֆիլի պյուրե կարագով – 2,5 բաժակ
հավի միս (կտրված փոքր կտորներով) – 300 գ
ապխտած խոզապուխտ – 100 գ
սամիթ և մաղադանոս – 1 ճ/գ
ձու – 2 հատ
կաթ – 1 ճ/գ
պաքսիմատ
ձեթ
համեմունքներ՝ ըստ ճաշակի
թարմ հազարի տերևներ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլի պյուրեն, կտրատած հավի միսը, ապխտած խոզապուխտը, մանրացրած կանաչին և 1 ձուն և համեմունքները խառնել և պատրաստել փոքրիկ գնդիկներ։
Ափսեի մեջ ավելացնել 1 ձու, կաթ և հարել։
Հավի յուրաքանչյուր գնդիկը թաթախել ձվի մեջ, այնուհետև պաքսիմատի մեջ:
Խորը տապակի մեջ միջին կրակի վրա տաքացնել ձեթը և տապակել գնդիկները:
Մատուցել տաք վիճակում՝ հազարի տերեւներով։Բարի ախորժակ!