Դիրքերի լավ կահավորումից խոսող Անդրանիկ Քոչարյանը չի այցելել 15 զինվորի կյանք խլած ողբերգության վայր

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ հանձնաժողովի բոլոր նիստերի, հարցազրույցների, ճեպազրույցների ժամանակ վստահ հայտարարում է, որ հայկական դիրքերն այնպես են կահավորված, որ կկարողանան զինվորների կյանք փրկել, նկատի ունենալով, որ դրանք շատ լավ են կահավորված, այսօր այդպես էլ չասաց, թե այդ ինչպես է կահավորված եղել Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանը, որ 15 ժամկետային զինծառայող է զոհվել։

Փոխարենը, չգիտես ինչու, նա լրագրողներին հիշեցրեց, որ սեպտեմբերին Սոթքի գունդն է ռմբակոծության ենթարկվել, ընդգծելով, որ երեկ ՊՆ-ն տեղեկացրեց  Իտալիայից ստացած մոդուլների ու կացարանների վերաբերյալ աշխատանքների մասին։

Նա նաև շտապեց տեղեկացնել, թե կիրակի լինելու է երկրորդ կորպուսում, իսկ երկուշաբթի օրը, եթե ասելիք ունենա՝ կասի, ողբերգության վայր չի գնացել։

«Ամեն գործողություններից տեղեկացված եմ, մասնակցել եմ»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Պաշտպանության նախարարը, երկրի ղեկավարը չեն այցելել  ողբերգության վայր, Անդրանիկ Քոչարյանը հարցին չպատասխանեց, փոխարենը կրկնեց. «Կիրակի ես այնտեղ եմ»։

Տեսանյութեր

Լրահոս