Միջազգային հաշվարկներում եվրոյի բաժինը նվազում է արդեն երկրորդ տարին անընդմեջ
Միջազգային հաշվարկներում եվրոյի բաժինը 2022 թ. դեկտեմբերին կազմել է 36,34%: Ավելի վաղ՝ 2021 թ. վերջին, այս բաժինը կազմել է 36,65%, իսկ 2020 թ. դեկտեմբերին՝ 36,7%։ Ընդ որում, եվրոն շարունակում է մնալ տարածվածությամբ երկրորդ միջազգային արժույթն ԱՄՆ դոլարից հետո, հետևում Է SWIFT միջազգային համակարգի տվյալներից: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
ԱՄՆ դոլարի բաժինը միջազգային հաշվարկներում 2021 թ. դեկտեմբերից մինչև 2022 թ. դեկտեմբերն ավելացել է՝ 40,51%-ից հասնելով 41,89%-ի։ Առաջատարների եռյակը եզրափակում է բրիտանական ֆունտը, որի բաժինը 5,89%-ից հասել է 6,08%-ի։
Վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում է ճապոնական իենը. դրա բաժինը մեկ տարվա ընթացքում 2,58%-ից հասել է 2,88%-ի, ինչը թույլ է տվել մեկ հորիզոնականով բարձրանալ վարկանիշային ցուցակի հինգերորդ տեղից։
Առաջատարների հնգյակը եզրափակում է չինական յուանը։
Միջազգային համակարգի տվյալներով՝ 2022 թ. դեկտեմբերին յուանի բաժինը միջազգային հաշվարկներում կազմել է 2,15%: