![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարները, 9-ամյա տղան ու տեղի ուժերը
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/BonOnTree.jpg)
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 15-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոցում գտնվող գիշերօթիկ դպրոցի մոտակայքում երեխան բարձրացել է ծառը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 2004 թ. ծնված Ռ. Օհանյանը տեղի ուժերով իջեցվել է ծառից: