Բաժիններ՝

Կառավարությունը մոտ 115 մլն դրամ կհատկացնի Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ապաստանած արցախցիների համար

ՀՀ կառավարությունը 114 850 900 ՀՀ դրամ կհատկացնի 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանարապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի 1100 քաղաքացիներից 506-ի կեցությունը և սնունդը ապահովելու նպատակով:

Ըստ Կառավարության հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երևան քաղաքի և Գորիս համայնքի 17 հյուրանոցներում: 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին՝ հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար, իսկ 18 միլիոնը՝ Երևանի քաղաքապետարանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս