Փաշինյանը նշել է՝ որ դեպքում կարող է փոխվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր արած որևէ հայտարարություն չի փոխում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունը, մասնավորապես, Լաչինի միջանցքի վերաբերյալ 6-րդ կետի:
«Այսինքն, այդ տեքստում չկա գրած, որ եթե ՀՀ վարչապետն անի այս կամ այն բնույթի հայտարարություններ, տեքստի բովանդակությունը համապատասխանաբար կփոխվի: Ինչ էլ հայտարարած լինեմ, դա չի փոխելու եռակողմ հայտարարության բովանդակությունը: Սա է ամբողջ պատմությունը: Այսօրվա ասուլիսում ձեր տված որևէ հարց, կամ իմ տված որևէ պատասխան էլի չի փոխելու: Մենակ մի բան կարող է փոխել այդ հայտարարության տեքստը՝ եթե ես ասեմ, որ մենք դուրս ենք գալիս, հետ ենք վերցնում մեր ստորագրությունը այդ հայտարարության տակից: Մենք նման բան չենք հայտարարում»,- շեշտել է Փաշինյանը: