Բաժիններ՝

Ադրբեջանում նախկին պատգամավորին դատապարտել են նախնական երկամսյա կալանքի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք սահմանելը:

Նշվում է, որ Ահմեդովան 2005 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին հանցավոր գործարքի մեջ է մտել իր ծանոթ, Ադրբեջանական միջազգային համալսարանի ռեկտոր Էլշադ Աբդուլաևի հետ, չարաշահել է նրա վստահությունը՝ կեղծ խոստումներ տալով նրա պատգամավոր ընտրվելու մասին և նրանից պահանջել ու ստացել է 1 միլիոն դոլար:

Բացի այդ, Ահմեդովան, իմանալով, որ 2009 թվականի հունվարի 19-ին Բաբաևայի դեմ հարուցվել է քրեական գործ, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին օգնել է նրան Ադրբեջանից մեկնել Թուրքիա՝ ճանապարհելով Բաքվի օդանավակայանում: Ահմեդովան կազմակերպել է Թուրքիայում Բաբաևայի բնակությունը և ֆինանսավորել է նրան այնտեղ՝ դրանով իսկ խոչընդոտելով նրա ձերբակալմանը և նպաստելով ծանր հանցագործության քողարկմանը:

Այս ամենի հետ կապված՝ Ահմեդովան այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետով (վստահության չարաշահման միջոցով խոշոր չափի այլոց ունեցվածքի յուրացում) և 307-րդ հոդվածի 2-րդ կետով (ծանր հանցագործության քողարկում):

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բաբաևան մահացել է Ստամբուլի կլինիկաներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս