Բաժիններ՝

«Ընթանում է փորձաքննություն, մոտակա օրերին կունենանք ավարտուն արդյունքներ». Անահիտ Ավանեսյան

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մարմինների նույնականացման գործընթացը սկսվել է։

«Այս պահին ընթանում է փորձաքննություն, մոտակա օրերին մենք կունենանք ավարտուն արդյունքներ։

Նախորդ անգամ վերադարձրած մարմինների փորձաքննությունը վաղուց ավարտվել է, հետազոտությունների ամբողջ ցիկլը»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Կարդացեք նաև

Նախարարը փոխանցեց, որ որևէ մեկը փորձաքննության արդյունքների վերաբերյալ կասկած չի հայտնել, զինվորների մարմինները հուղարկավորել են։

«Կարծում եմ՝ առաջիկա օրերի ընթացքում փորձաքննության արդյունքները կլինեն, ըստ իս՝ մեկ շաբաթվա ընթացքում ավարտում ենք և արդյունքները փոխանցում ենք քննչական մարմիններին»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է երեկ սահմանին ադրբեջանական կողմից արձակած  կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նրա առողջական վիճակը մտահոգիչ չէ՝ ամեն բան լավ է։

Տեսանյութեր

Լրահոս