«Քաղաքական առումով ցանկալի չէ բոյկոտկել ԱԺ-ի աշխատանքը, իրավական առումով ոչինչ չի փոխվում». Վլադիմիր Վարդանյան

Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ «Գելափի» կատարած հարցումների արդյունքներին, ըստ որի՝ ՔՊ-ի վարկանիշն անկում է ապրել, և հարցվածների զգալի մասն ասել է, որ ընտրություններին չի մասնակցի։

Ըստ իշխանական պատգամավորի, որպես կանոն, երբ կառավարությունը սկսում է  բարեփոխումների որոշակի ծրագիր իրականացնել, կարող են տեղի ունենալ վարկանշային փոփոխություններ։

«Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ քաղաքացիներն իրենք են ընտրություն կատարել ու և իրենք են որոշում կատարելու համապատասխան հարցերի վերաբերյալ գալիք ընտրություններում»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության մի քանի  պատգամավորի կողմից մանդատը վայր դնելուն, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հարգում է ցանկացած պատգամավորի  որոշում՝ մանդատի հետ կապված, քանի որ նրանց սահմանադրական իրավունքն է՝  վերցնել կամ հրաժարվել մանդատից։

Կարդացեք նաև

«Ես հարգանքից ելնելով՝ այս ամենը չեմ մեկնաբանի, թող իրենք մեկնաբանեն՝ «Հայաստան» խմբակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները։

Քաղաքական առումով ոչ ցանկալի եղանակ է, երբ փորձ են կատարում բոյկոտի ենթարկել երկրի օրենսդիր մարմնի աշխատանքները։ Իրավական առումով ոչինչ չի փոխվում՝ ԱԺ-ն շարունակելու է իր գործունեությունը»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է  դատախազների աշխատավարձերը 100 տոկոսով բարձրացնելուն, Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց, թե մտածում են, որ իրավական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան։

«Հայաստանում պետական աշխատողը պետք է ունենա արժանապատիվ աշխատավարձ»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս