«Ի՞նչ եք բողոքում Եռաբլուրի անավարտ շիրիմներից ու հազարավոր նոր փոսերից` այս կառավարությունը ձեզ հրապարակի տոնածառ է տվել». Կարեն Ավագյան

Կարեն Աավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ եք բողոքում Եռաբլուրի անավարտ շիրիմներից ու հազարավոր նոր փոսերից` այս կառավարությունը ձեզ հրապարակի տոնածառ է տվել:

Ի՞նչ եք բողոքում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մի քանի հարյուր հայորդու դեռևս հողին չհանձնված լինելու փաստից` այս կառավարությունը ձեզ Երևանի զարդարանք է տվել:

Ի՞նչ եք բողոքում զոհված մեր տղաների ծնողներին քաշքշելու ու բռնության ենթարկելու փաստից` այս իշխանությունը ձեզ հրապարակի լույսեր է տվել:

Մի բողոքեք, որովհետև լույսերը, ձևավորումն ու տոնածառը փոխարինել են իրական Հայաստանի դարդնուցավը մեր թողտվությամբ:

Գալիք մեկ ամիսն էլ արդեն պլանավորված է: Գալիք մեկ ամսվա իրականությունն էլ կկուրացնեն տոնածառի ճառագայթներով: Դրանք անջատելուց հետո անգամ երկար ժամանակ խավարն ավելի մութ է, թվալու մեզ թույլ չտալով տեսնել անգամ թույլ նշմարվող լույսը: Մարդիկ այսպես են ստեղծված: Արհեստական ճառագայթին երկար նայելուց հետո բնական լույսը չի բավարարում»:

Տեսանյութեր

Լրահոս