Օնլայն կազինոների 600 միլիոն պետտուրքին կավելանա ևս 170 միլիոն դրամ՝ ամեն 100 միլիարդ խաղադրույքի համար. Փաշինյան

4 տարվա համառ պայքարից հետո մենք կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել. եթե մինչև հիմա օնլայն կազինոներն ուբուքմեյքերական գրասենյակները վճարում էին ընդամենը 600 միլիոն դրամ պետական տուրք, ապա այսուհետև ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքի համար կվճարեն 170 միլիոն դրամ տուրք՝ 600 միլիոն դրամ պետական տուրքիհետ միասին։

Կառավարությաննոյեմբերի 24-ի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով.

«Մյուս փոփոխությունը, որն անում ենք, կայանում է հետևյալում. եթե այսօրվաօրենքովկազինոների գործունեության թույլտվություն ենք տվել որոշակի տեղանքում, իսկ 100 միլիոն դոլարի ներդրման դեպքում անձըկարող էր ցանկացած տեղբացել կազինո, ապա հիմաֆինանսների նախարարության հետ եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ստեղծել մեթոդաբանություն՝ հաշվարկելու՝ արդյո՞ք 100 միլիոնի ներդրումն իսկապես արված է, որովհետև արդեն իսկ ունենք ազդակներ, որ Երևանում 100 միլիոն դոլարի ներդրմամբ հյուրանոց է կառուցվում՝ հետագայում կազինո բացելու նպատակադրումով, որը կաշխատի այլ տրամաբանությամբ, ուստի խնդիր կա հաշվարկել, թե արդյոք 100 միլիոն դոլարի ներդրումն արվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս